27.11.2024
Human Rights Watch կոչ է անում ՀՀ իշխանություններին չխոչընդոտել խաղաղ հավաքները և ցույցերը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ պետքարտուղարությունը զսպվածության կոչ է անում ցուցարարներին ու ոստիկաններին

Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը պաշտոնապես արձագանքել է Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումներին:


Պետդեպարտամենտի հաղորդագրությունը հրապարակել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը իր ֆեյսբուքյան էջում:


«Մենք նկատել ենք, որ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում ընթանում են զգալի քանակությամբ բողոքի ցույցեր: Հայաստանի հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ՝ իրականացնելու իրենց ազատ կամաարտահայտման և հավաքներ իրականացնելու իրավունքը: Մենք մոտիկից հետևում ենք Երևանի կենտրոնում և Հայաստանի այլ քաղաքներում ընթացող բողոքի ցույցերին:


«Մեզ ոգևորում է ցուցարարների մեծ մասի ու ոստիկանության հարգալից և պատասխանատու վարքի դրսևորումն այս վերջին մի քանի օրերի ընթացքում: Մենք անհանգստացած ենք, սակայն, ոստիկանության և ցուցարարների միջև երբեմն տեղի ունեցող բախումների մասին տեղեկությամբ, որի ընթացքում եղել են տուժածներ: Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել որևէ լարվածությունից կամ բռնի գործողություններից», - հայտարարում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը:


Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ իշխանություններին ուղղված կոչով հանդես էր եկել նաև «Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կամակերպությունը: