Չտրվել Շմայսի բրիգադների սադրանքներին. Նիկոլ Փաշինյանը հորդորեց շարունակել պայքարը
Երեկ ուշ երեկոյան տեղի ունեցածը հնդկական կինո էր։ Բայց շատ արհեստական էր նկարված՝ աշխատեք ձեր վրա, ռեժիսորներ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
«Կոչ եմ անում չտրվել Շմայսի բրիգադների սադրանքներին: Դա արվում է մի պատճառով՝ մեզ որպես հանցագործ ներկայացնելու ու ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու առիթ ստանալու համար, բայց մենք նրանց նման առիթ չենք տվել ու պիտի չտանք», - հայտարարեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ իրենց երթին ոչ մի դիմակավորված մարդ չպետք է մասնակցի:
Հիշեցնենք, նախօրեին կեսգիշերին մոտ Ֆրանսիայի հրապարակում բախում է տեղի ունեցել ոստիկանների ու մի խումբ երիտասարդների միջև: Մաշտոց-Թումանյան խաչմերուկի հատվածում բախման ժամանակ բռնություն է կիրառվել նաև Factor TV-ի գլխավոր խմբագրի և օպերատորի նկատմամբ: Փաշինյանն արդեն հայտարարել է, որ այդ պահվածքը բնորոշ չէ ցուցարարներին և դա սադրանք էր, որը կազմակերպվել էր անձամբ Սերժ Սարգսյանի կողմից:
Քիչ առաջ որոշում կայացվեց երթը շարունակել մայրաքաղաքի փողոցներով.
«Սերժ Սարգսյանը պիտի գիշերները չկարողանա քնի, նա չպիտի ուրիշ բանի մասին կարողանա մտածել, այլ պիտի մտածի միայն աւյս երիտասարդների վառվռան աչքերի մասին: Շրջափակեք բոլոր շենքերը»,- հորդորեց նա: