24.04.2025
Երթը մեկնարկեց. Փաշինյանը հայտարարեց անխուսափելի հաղթանակի մասին (ԹԱՐՄԱՑՎՈՂ)
prev Նախորդ նորություն

Ցուցարարները վարչապետ Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ են. Բաղրամյանը փակ է

Երթը այս պահին հասել է ՀՀ նախագահի նախկին նստավայրի մոտ, որն այսուհետ լինելու է ՀՀ վարչապետի նստավայրը: Ոստիկանները շրջափակել են շենքը:


Մեծ թվով ցուցարարները Բաղրամյան փողոցը արգելափակել են մինչև Պռոշյան խաչմերուկ:


Նիկոլ Փաշինյանը կոչ արեց իր համակիրներին փողոցները շրջափակելիս ոչ մի առարկա, ոչ մի գույք չօգտագործել: Նրա խոսքով՝ իրենք այնքան շատ են, որ դրա կարիքը չկա:


«Քաղաքացուն այլևս բոլոր հրապարակներն ու փողոցները հասանելի են: Քաղաքացին ոտքի է կանգնել և զարթոնք է ապրում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:


Պռոշյան-Բաղրամյան խաչմերուկում Փաշինյանը թողեց ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանին, նա է պատասխանատու այդ հատվածի շրջափակման համար: Ոստիկանների մեծ կուտակումներ չկան: 

Ականի պայթյունից Արցախում 20-ամյա զինծառայող է զոհվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար