Ծառուկյանը բացակա, Հովիկ Աբրահամյանի որդին` կողմ. ովքե՞ր են Սարգսյանին կողմ քվեարկել
Քիչ առաջ Ազգային Ժողովը ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրեց Սերժ Սարգսյանին: Քվեարկությունը բաց անվանական էր:
Ընտրությանը մասնակցած պատգամավորներից 77-ը կողմ է քվեարկել, 18-ը` դեմ:
Դեմ քվեարկած պատգամավորները «Ելք» խմբակցության անդամներ Էդմոն Մարուքյանն է, Արտակ Զեյնալյանը, Մանե Թանդիլյանը և Արամ Սարգսյանը:
«Ծառուկյան» խմբակցությունից` 31 պատգամավորից դեմ է քվեարկել 13 պատգամավոր` Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Իվետա Տոնոյանը, Արարատ Զուրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Լուիզա Սարգսյանը, Մարինա Մարգարյանը, Շաքե Իսայանը, Տատյանա Միքայելյանը, Գևորգ Պետրոսյանը, Հակոբ Նազարյանը, Նորա Առուստամյանը, Վարդևան Գրիգորյանը:
Գագիկ Ծառուկյանը բացակայել է նիստից, իսկ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետին` վարչապետի պաշտոնում: