2.05.2025
Հատուկ ջոկատայինները մահակներով հարձակվեցին ցուցարարների վրա (ուղիղ)
prev Նախորդ նորություն

Բախումներ ու բերման ենթարկվածներ. Երևանի կենտրոնական փողոցները շարունակում են փակ մնալ

Երևանի կենտրոնական մի շարք փողոցներ շարունակում են փակ մնալ: Մասնավորապես, փակ են Արշակունյաց փողոցը` միակողմանի, Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքը, Ամիրյան-Մաշտոց փողոցների խաչմերուկը, Հաղթանակ կամուրջը մասամբ` երթևեկությունը դժվարանցելի է:

Քիչ առաջ ոստիկանները հորդորում էին ցուցարարներին լքել Հաղթանակի կամուրջը, հեռացնել այդտեղ կայանած մեքենաները` կամուրջի փլուզման վտանգի պատճառով: Ցուցարարները երկար դիմադրեցին, սակայն հետո որոշում կայացրեցին տեղափոխվել դեպի Երևանի քաղաքապետարան ու հետո շարժվել դեպի Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցուցարարները:

Տեղեկացրեցինք նաև, որ Երևանի քաղաքապետարանի հարակից հատվածում քիչ առաջ բախում տեղի ունեցավ ցուցարարների ու հատուկ ջոկատայինների միջև` նրանք մահակներով հարձակվեցին երիտասարդների վրա: Ըստ որոշ տեղեկությունների` կան բերման ենթարկվածներ:

VERELQ-ի թղթակիցը տեղեկացնում է, որ բախում է տեղի ունեցել նաև Ամիրյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում, այս հատվածը ևս շարունակում է փակ մնալ: Կան բերման ենթարկվածներ նաև այդ հատվածից:

Ստեղծել եք ֆեյք համակարգ, որը չի կարող զարգացման ճանապարհ ունենալ. Մարուքյանը` Սարգսյանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով