20.04.2025
Իմ խնդիրն եմ համարում հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդումը․ Արմեն Սարգսյան
prev Նախորդ նորություն

Արցախի ՊՆ-ն երբևիցե չի թաքցրել և չի թաքցնելու արձանագրված արտակարգ միջադեպերը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է հայրենական լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ բանակում տեղ գտնող արտակարգ պատահարների մասին ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունները տարածելու գայթակղությունից: Այս մասին ասված է ԱՀ ՊՆ պաշտոնական կայքում:


«Համոզված եղեք, որ պաշտպանության բանակը երբևիցե չի թաքցրել և չի թաքցնելու արձանագրված արտակարգ միջադեպերը: Պարզապես անհրաժեշտ է հասկանալ, որ մեր կողմից տեղեկատվության «ուշացումով» տարածումը պայմանավորված է պատահարի իրական պատճառները ճշտելու, կատարվածի մասին ծնողներին իրազեկելու (որպեսզի վերջիններս դեպքի մասին չտեղեկանան համացանցից) և մի շարք այլ օբյեկտիվ հանգամանքներով:


Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը կոչ է անում լրատվամիջոցներին ըմբռնումով ընդունել մեր հորդորը և հետևել պաշտոնական տեղեկատվությանը»,- նշված է հաղորդագրության տեքստում:

Մուլտի Գրուպը մեկնարկում է կրիպտոարժույթի արտադրություն. ԿԲ-ն հանդես կգա հայտարարությամբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար