27.11.2024
Հայաստանն ունի արարողակարգային եւ քիչ լիազորություններով նոր նախագահ․ միջազգային մամուլ
prev Նախորդ նորություն

Չափազանց կարևոր է Ռուսաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում․ Արմեն Սարգսյան

Չափազանց կարևոր է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է նախօրեին Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնած Արմեն Սարգսյանը։


Նրա խոսքով, ավելի քան 25 տարի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն անց են կացվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով՝ համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջարկած կարգավորման սկզբունքների և տարրերի հիման վրա: «Ռուսաստանն առանցքային դեր է խաղում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ որպես Մինսկի խմբի համանախագահներից մեկը»,- ասել է Հայաստանի նորընտիր նախագահը ու հիշեցրել, որ 23 տարի առաջ Ղարաբաղում եռակողմ հաշտեցումը ձեռք է բերվել հենց Ռուսաստանի միջնորդության շնորհիվ:


Հայաստանը, նրա խոսքով, բարձր է գնահատում այդ միջնորդական ջանքերը խնդրի խաղաղ կարգավորման լուծման որոնումներում: «Ակնհայտ է, որ խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է խաղաղության և համաձայնության գալու քաղաքական կամք: Իր կողմից Հայաստանն անում է հնարավոր ամեն բան խաղաղության ձեռքբերման համար և ակնկալում է, որ ադրբեջանական կողմը նույնպես նույնկերպ կվարվի»,- ասել է նա՝ հավելելով, որ վերջ ի վերջո, բոլոր տարածաշրջանային հակամարտությունները լուծվում են, և «դրանք հաղթահարելի են»:


Նա ընդգծել է, որ պատմությունը տեսել է հակամարտություններ՝ ոչ պակաս դաժան և ողբերգական: