10.02.2025
Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի պայթյունը դիվերսիա է. Անկարա
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն առաջարկել է Իրանին օգտագործել Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը և TANAP-ը

Ադրբեջանը առաջարկել է Իրանին օգտագործել իր ենթակառուցվածքները համաշխարհային շուկաներ նավթ ու գազ արտահանելու համար:

Այդ մասին հայտարարել է Թեհրանում այցով գտնվող Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևը՝ Իրանի նավթի նախարար Նամդար Բիժան Զանգանեի հետ հանդիպմանը, փոխանցում է Trend-ը:

Նախարարը նշել է, որ Իրանը կարող է օգտագործել ադրբեջանական ենթակառուցվաքները, մասնավորապես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը նավթի արտահանման համար: Ըստ նրա, Իրանն ապագայում կարող է միանալ նաև Տրանսանատոլիական գազամուղին (TANAP):

Բացի այդ, Ադրբեջանը առաջարկել է Իրանին օգտագործել իր գազապահեստարանները՝ գազի պահպանման և օգտագործման համար՝ սպառման աճի ժամանակ: Դրանից բացի, Իրանի առաջարկվել է համագործակցություն նավթագազային մեքենաշինության և նավթագազային սարքավորումների համատեղ արտադրության ոլորտում:
Ռուհանի. Իրանի համար շատ կարևոր է Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` lrt.lt
10.02.2025
Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի Ձայնը»