23.11.2024
Պարզվում են Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի պայթյունի պատճառները
prev Նախորդ նորություն

Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի պայթյունը դիվերսիա է. Անկարա

Թուրիայի հյուսիս-արևելքում գտնվող Կարս նահանգում Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի պայթյունը դիվերսիայի հետևանք է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

Նախարարը կարծում է, որ պայթյունն իրականացրել են Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինները, փոխանցում է Ռիա Նովոստին: Տվյալ գազամուղով Թուրքիան գազ է ստանում ադրբեջանական Շահ Դենիզ հանքավայրից: Գազի մատակարարումը դադարեցված է:

Յըլդըզը նշել է, որ այդ գիշերը դիվերսիա է տեղի ունեցել Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի վրա՝ Կարս նահանգի Սարիղամիշ քաղաքի մոտ: Նրա խոսքով, իրենք տեսնում են ահաբեկչական անջատողական կազմակերպության փորձեր ոտնձգություն կատարել Թուրքիայի քաղաքացիների կարիքներին, որոնք բնակվում են այդ շրջանում՝ նրանց թողնելով առանց էներգիայի, սակայն դա չի մնա անպատասխան:

Մինչ այդ Թուրքիայում պայթեցվել էին Իրան-Թուրքիա գազամուղը և Քիրքուկ-Ջեյհանը: Երկու դեպքն էլ թուրքական կողմն անվանել էր ահաբեկչություն՝ ուղղված է թուրքական պետության և նրա քաղաքացիների դեմ: