23.11.2024
ԱՄՆ-ը ցանկանում է ոչնչացնել Իսլամական պետությունը և տապալել Ասադին. փորձագետ
prev Նախորդ նորություն

Պարզվում են Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի պայթյունի պատճառները

Պարզվում են Թուրքիայի տարածքում Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի պայթյունի պատճառները: Ինչպես ԱՊԱ-ին հայտնել է SOCAR ընկերության մամուլի քարտուղար Նիզամեդդին Գուլիևը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի վրա պայթյունը Ադրբեջանին վնասներ չի հասցրել:

«Այդ հատվածի անվտանգությունն ապահովում է թուրքական կողմը, Botaş ընկերությունը: Մենք կապ ենք պահպանում Botaş-ի հետ: Բարեբախտաբար, պայթյունից 8-9 ժամ առաջ վերանորոգման աշխատանքների հետ կապված դադարեցվել էր գազի մատակարարումը: Այդ պատճառով Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի վրա պայթյունը Ադրբեջանին վնասներ չի հասցրել: Պայթյունի պատճառները պարզվում են: Լրացուցիչ տեղեկատվությունը կտրամադրվի»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի պայթյունը տեղի է ունեցել Կարս նահանգում: Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը նշել է, որ տեղի ունեցածի հետ կապված հետաքննությունը շարունակվում է, տարածաշրջանում կապույտ վառելիքի մատակարարումը դադարեցված է: Նրա խոսքով, միջադեպը գրացվել է Սարիղամիշի շրջանում: