ԱՄՆ-ը ցանկանում է ոչնչացնել Իսլամական պետությունը և տապալել Ասադին. փորձագետ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման թույլատրել է օգտագործել ամերիկյան ռազմաօդային ուժերը սիրիական կառավարական զորքերին հարվածելու համար: Վաշինգտոնի պաշտոնական վարկածով, այդ որոշումն ընդունվել է սիրիական չափավոր ընդդիմությանը պաշտպանելու նպատակով:
Ամերիկացիները դեռևս պատրաստ չեն ընդունել, որ սխալվել են՝ խաղադրույք կատարելով սիրիական ընդդիմության վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԳԱԱ Աֆրիկայի ինստիտուտի քաղաքակրթական և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Լեոնիդ Իսաևը:
2011թ.-ին նրանք հաշվարկել էին, որ պետք է աջակցել ընդդիմությանը, որը զինված պայքար էր մղում Ասադի դեմ, իսկ այժմ ԱՄՆ-ը հույս ունի, նրանց օգնությամբ ընդդիմությունը հաջողությամբ կպայքարի "Իսլամական պետության" դեմ: Ըստ նրա, խնդիրն այն է, որ ընդդիմության զորքերը շատ հաճախ դասալքում էին և համալրում "Իսլամական պետության" շարքերը: Փորձագետը նշել է, որ հենց դրանում է կայանում ամերիկյան դիվանագիտության գլխավոր սխակը սիրիական ճգնաժամում: ԱՄՆ-ից զենք ստացած գրոհայինների մեծ մասը համալրում է ԻՊ-ի շարքերը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը ցանկանում էր կրկնակի օգուտ քաղել՝ ոչնչացնել "Իսլամական պետությունը" և դրանից հետո տապալել Ասադին: Իսաևի խոսքով, եթե այժմ "Իսլամական պետությունը" դադարի գոյություն ունենալ, ապա կառավարական ուժերը հեշտությամբ վերջ կտան սիրիական չափավոր ընդդիմությանը: Ամերիկացիները ցանկանում են տեսնել այն ուժերի հաղթանակը, որոնց վրա ի սկզբանե խաղադրույք են կատարել, փոխանցում է svpressa.ru կայքը:
Իր հերթին, Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի փոխնախագահ Վլադիմիր Անոխինը նշել է, որ Սիրիայում ԱՄՆ-ը շարունակում է Ասադին տապալելու իր ուղենիշը: Նրա խոսքով, վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ին Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում ուժեղ առաջնորդներ պետք չեն: Ըստ նրա, Ասադը ուժեղ առաջնորդ է, ինչպես Քադդաֆին կամ Հուսեյնը: Փորձագետը կարծում է, որ Ասադը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի, որպես տարածաշրջանի բռնապետի չկայացման պատճառն է: Դրա համար օդուժի օգտագործումը սիրիական ուժերի դեմ շատ հնարավոր է, անգամ եթե Ասադը չանցնի այն սահմանները, որոնց մասին խոսում է ԱՄՆ-ը:
Նրա խոսքով, ամերիկացիները ցանկանում են արագացնել այդ գործընթացը. "Ասադն օրինակ է ծառայել շատ երկրների՝ փաստացի անսահմանափակ լիազորություններ տալով քրդերին, իսկ դա ոգևորել է քրդերին ստեղծել սեփական պետությունը: Ամերիկացիները դրա հետ չեն համակերպվի, սակայն գործընթացը տեղից շարժվել է և այն կարող է ունենալ ձնագնդի բնույթ, իսկ ԱՄՆ-ը վրեժ է լուծելու Ասադից":