21.04.2025
Վարչապետը «ուրախացրել է» կաբինետին. շարունակելու ենք աշխատել նույն տեմպերով
prev Նախորդ նորություն

Հայաստանի ապագա վարչապետն ունենալու է երկու նստավայր. Դավիթ Հարությունյան

Հայաստանի ապագա վարչապետն ունենալու է երկու նստավայր: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հանդիպմանը նշել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:


Նրա խոսքով, վարչապետը, որը խորհրդարանական համակարգում լինելու է պետության ղեկավարը, կառավարությունում եւս ունենալու է նստավայր: «Թերեւս, կառավարության անդամների հետ առավել արդյունավետ աշխատանք կարող է իրականացվել այստեղ»,- ասել նախարարը՝ հիշեցնելով, որ եւս մեկ նստավայր է նախատեսված վարչապետի համար:


«Ապագա վարչապետի հնարավորություններն այն աստիճանի են ընդլայնված, որ գործող նախագահի լիազորությունների զգալի մասն իրականացվելու է վարչապետի կողմից ու զուտ կառուցվածքային ու ենթակառուցվածքային առումով նախագահի նստավայրի շենքը հարմարեցված է մի շարք լիազորությունների պատշաճ իրականացման համար»,- նշեց նա:


Հիշեցնենք, որ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ժամկետն ավարտվում է մի քանի օրից՝ ապրիլի 9-ին, սակայն նա չի բացառում, որ կարող է ստանձնել նոր Սահմանադրությամբ հաստատվող խորհրդարանական Հայաստանի վարչապետի պաշտոնը։

Հայ-իտալական հարաբերությունների հիմքում գործընկերությունն ու փոխվստահությունն է. նախագահ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար