25.11.2024
«ՎիզաՄետրիկը» շենգենյան վիզաներ չի տրամադրի. ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Սահմանադրության փոփոխություն՝ Սարգսյանի անձնական իշխանության ամրապնդման համար

ՀՀ–ի պարագայում ընտրությունները կապված են Սահմանադրության փոփոխության և նախագահական կառավարման համակարգից  խորհրդարանական կառավարման համակարգին անցման հետ։ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ով արդեն երկու անգամ եղել է նախագահ և ցանկանում է դառնալ վարչապետ, ցույց է տալիս, որ Սահմանադրության փոփոխությունը միայն «գեղեցիկ փաթեթավորում» էր։ Այդ մասին հայտարարել է բեռլինցի քաղաքագետ Հայկոն Լանգները։

Նա նշել է, որ Սարգսյանը մնալու է իր համար նոր պաշտոնի` երկրում առանցքային լիազորություններին տիրապետելով։ Դա ժողովրդավարության հետ կապ չունի, այլ նպատակ ունի՝ ամրապնդելու անձնական իշխանությունը։

Հայկոն Լանգները հավելել է, որ ժողովրդավարության համար ավելի լավ շանսեր կարող են առաջանալ Սարգսյանի կառավարման դարաշրջանի ավարտից հետո։