22.04.2025
Արցախի Մարտունին եւ Ֆրանսիայի Բուր-դե-Պեաժը ստորագրել են բարեկամության հռչակագիր
prev Նախորդ նորություն

Վրաստանում թանկացել են մթերքն ու կոմունալ ծառայությունները

2018 թվականի մարտին Վրաստանում գնաճը կազմել է 2,8%՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատած:

Այս մեկ տարվա ընթացքում ամենից շատ աճել են պարենային ապրանքների, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գները, ինչպես նաև թանկացումներ են եղել առողջապահության և կոմունալ ծառայությունների ոլորտներում:

Պարենային ապրանքների և ալկոհոլի գները մեկ տարում աճել են 1,6%-ով: Կաթնամթերքի գինը՝ 4,9%: Նաև շատ է թանկացել միրգը՝ 25.6%՝ 2017-ի մարտի համեմատությամբ: Մսի գինը մեկ տարում աճել է 4.4 %-ով, սուրճն ու թեյը՝ 2,9%, ձուկը՝ 2,8 %:

Կոմունալ ծառայությունների գները աճել են 4,7%-ով: Առողջապահության ոլորտում գներն աճել են 3,7 %-ով:

Առկա ստատուս քվոն երբեք ընդունելի չի լինի. Մամեդյարով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան