25.11.2024
Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես իր անվտանգության ապահովման գլխավոր արտաքին բաղադրիչ. ՊՆ
prev Նախորդ նորություն

Արմավիրի մարզի մի շարք համայքապետեր չարաշահումներ են կատարել. հարուցվել է 23 քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել Արմավիրի մարզի տարբեր համայնքներում սերմացուի և պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված 23 քրեական գործ. նշված քրեական գործերից 13-ը միացվել է մեկ վարույթում:


Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, չարաշահումներ են արձանագրվել պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2015-2016 թվականների ընթացքում Արմավիրի մարզի մի շարք համայնքների շահառուներին պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացում։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ստացված 23 քրեական գործերից 20-ը հարուցվել է հետաքննության մարմինների, իսկ 3-ը՝ դատախազության կողմից:


Քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված համայնքներում պետական աջակցության ծրագրի շրջանակներում պարարտանյութի և սերմացու ցորենի բաշխման գործընթացում չարաշահումները կատարվել են յուրաքանչյուր համայնքի ղեկավարի անմիջական մասնակցությամբ: Նկատի ունենալով, որ հարուցված մի շարք քրեական գործեր վերաբերում են նույն համայնքի ղեկավարի կողմից կատարված ենթադրյալ չարաշահումներին՝ քննիչը որոշումներ է կայացրել՝ դրանք մեկ վարույթում միացնելու մասին։


Այսպես՝ Արտամետ համայնքում պարարտանյութերի բաշխման գործընթացում պաշտոնատար անձանց կողմից թույլ տված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված 8 քրեական գործը միացվել է մեկ վարույթում, իսկ աշնանացան սերմացուի բաշխման գործընթացում թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննվում է առանձին վարույթում:


Մրգաշատ համայնքում պարարտանյութերի բաշխման գործընթացում պաշտոնատար անձանց կողմից թույլ տված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված 3 քրեական գործը միացվել է մեկ վարույթում, իսկ աշնանացան սերմացուի բաշխման գործընթացում թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննվում է առանձին վարույթում:


Նալբանդյան համայնքում պարարտանյութերի բաշխման գործընթացում պաշտոնատար անձանց կողմից թույլ տված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված 3 քրեական գործ միացվել է մեկ վարույթում:


Բամբակաշատ համայնքում պարարտանյութերի բաշխման գործընթացում պաշտոնատար անձանց կողմից թույլ տված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված 2 քրեական գործ միացվել է մեկ վարույթում:


Ամասիա համայնքում պարարտանյութերի բաշխման գործընթացում պաշտոնատար անձանց կողմից թույլ տված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված 2 քրեական գործ միացվել է մեկ վարույթում:


Այսպիսով՝ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվում է 10 քրեական գործ՝ Արմավիրի մարզի 8 համայնքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ՝ Արտամետ, Սարդարապատ, Նալբանդյան, Բամբակաշատ, Ամասիա, Արաքս, Մրգաշատ, Ջրաշեն:


Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքերի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ :