25.11.2024
Ուշակով. ՌԴ–ն կարող է 50 միլիարդ դոլար ներդնել Իրանի նավթագազային ոլորտում
prev Նախորդ նորություն

The Hill. Իրանին մեկուսացնելու համար Թրամփը կարող է օգտագործել Ադրբեջանն ու Հայաստանը

ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփը նպատակ ունի հարվածել Իրանին ու նրա շահերին։ Այդ նպատակով Թրամփը կարող է օգտագործել Իրանի հարևան Ադրբեջանին ու ՀՀ–ին` Թեհրանի համար այդ երկրների հետ հարաբերությունները շատ կարևոր են։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Սթիվեն Բլանկը, փոպանցում է The Hill–ը։

Նա նշել է, որ ԱՄՆ–ն կիրառելով «մտրակի ու բլիթի» քաղաքականությունը ՀՀ–ի ու Ադրբեջանի նկատմամբ կարող է առաջ տանել ամերիկյան շահերը Կովկասում`այնտեղից ավելի հարմար է հարվածել ՌԴ–ին ու Իրանին։

Ըստ նրա, Լեռնային Ղարաբաղում խաղաղարարի դեր ստանձնելով Թրամփը կարող է ուժեղացնել ամերիկյան ներկայությունը տարածաշրջանում։