25.11.2024
Ռոսսելխոզնադզորը կուժեղացնի հսկողությունը ՀՀ-ից ներկրվող լոլիկի նկատմամբ
prev Նախորդ նորություն

Թուրքագետներ. Անկարան ու Մոսկվան մերձենում են Արևմուտքի հետ կոնֆրոնտացիայի ֆոնին

Արդի Թուրքիայի ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Յուրի Մավաշևը հայտարարել է, որ թուրքական կողմի հետ շփումների ինտենսիֆիկացիան պայմանավորված է ՌԴ–ի համար միջազգային բարդ իրավիճակով։

Նա նշել է, որ արևմտյան երկրների հետ հարաբերությունների սրման` դիվանագետների արտաքսման ֆոնին Թուրքիան մնում է Մոսկվայի քիչ գործընկերներից մեկը։

Թուրքագետ Իլշաթ Սաետովը հայտարարել է, որ Արևմուտքի հետ հարաբերություննների սրման ֆոնին ՌԴ–ին այլ տարբերակներ չի մնում, քան մերձենալ Անկարայի հետ։ Նա նշել է, որ չնայած Թուրքիան պատմականորեն ՌԴ–ի մրցակիցն է, տնտեսական ոլորտում շփումները կոմպլեմենտար են։

Նա հավելել է, որ Սիրիայում Մոսկվայի ու Անկարայի շահերը շատ դեպքերում չեն համընկնում։