26.11.2024
ԱՄՆ-ի կառավարությունը ՀՀ-ին կհատկացնի լրացուցիչ մոտ $10,7 մլն
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի քաղաքացիները մատնահետք կհանձնեն

Ադրբեջանի Միլի Մեջլիսը առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական մատնահետքային եւ գենոմային գրացման մասին» օրինագիծը։

Haqqin.az–ի փոխանցմամբ՝ օրինագիծը նախատեսում է պարտադիր պետական մատնահետքային գրանցման իրականացում։ Համաձայն փոստաթղթի, այդ գրանցումը կիրականացվի 15 տարին լրացած քաղաքացիների պարագայում։

Մատնահետքային գրանցում կիրականացվի նաեւ այն անձանց դեպքում, ում նկատմամբ Ադրբեջանից արտահանձնման որոշում կկայացվի, ինչպես նաեւ հանցագործություն կատարած կամ կատարման մեջ կասկածվող անձանց, մշտական կամ ժամանակավոր բնակության թույլտվություն ստացած օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ։