Պուտինի այցնի նախաշեմին Թուրքիան «Ռոսատոմին» թույլատրել է սկսել Ակկույու ԱԷԿ-ի կառուցումը
Թուրքիայի ատոմային էներգետիկայի գործակալությունը Անկարա Պուտինի այցին ընդառաջ «Ռոսատոմին» Ակկույույում 20 միլիարդ դոլար արժեք ունեցող ատոմակայանի շինարարության թույլտվություն է տրամադրել: Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը:
Դրա զուգահեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սոցցանցում կիսվել է այսօր շինարարությունը սկսող Ակկույու ատոմակայանի մասին գրությամբ։ «Այսօր բարեկամ Պուտինի հետ միասին Ակկույույում 20 միլիարդ դոլար արժեք ունեցող ատոմակայանի շինարարարական արարողությանն ենք մասնակցելու, որը մեծ կարեվորություն ունի Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների տեսանկյունից», - գրառել է Էևդողանը։
Թուրքիայի ատոմական էներգիայի հաստատությունը ատոմակայանի առաջին արտադրամասի թույտվությունը ստորագրել է այսօր։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր մեկնում է Անկարա: Սա նրա առաջին այցն է արտերկիր մարտի 18-ի նախագահական ընտրություններից հետո:
Երեքշաբթի օրը Անկարայում անցկացվելու է Ռուս - թուրքական համագործակցության բարձր խորհրդի 7-րդ նիստը, որի ժամանակ քննարկվելու են տարածաշրջանային խնդիրներ և երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ Ակկույու ատոմակայանի կառուցման աշխատանքները: Պուտինի այցի շրջանակում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները պաշտոնապես կհայտարարեն ատոմակայանի շինարարության աշխատանքների մեկնարկի մասին:
Չորս բլոկից բաղկացած Ակկույու ատոմակայանը պետք է կառուցվի մինչև 2021 թվականը Միջերկրական ծովի ափին՝ Մերսին նահանգում: Համաձայնագիրը պաշտոնական Մոսկվան և Անկարան ստորագրել են դեռևս 2010-ին, կառուցման աշխատանքները պետք է սկսվեն այս տարի: Նախագիծը արժե 22 միլիարդ դոլար:
Ապրիլի 4-ին Անկարայում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Ռեջեփ Էրդողանին միանալու է նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Եռակողմ հերթական հանդիպման օրակարգի հիմնական հարցը հենց Սիրիան է լինելու: