15.06.2025
Ատոմակայանի փակումը` որպես Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք
prev Նախորդ նորություն

ՀՀ նախագահը Ֆրանսիայում և Իսրայելում նոր դեսպաններ է նշանակել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մի շարք հրամանագրեր է ստորագրել դիվանագիտական կորպուսում փոփոխություններ կատարելու մասին։


ՀՀ նախագահի հրամանագրով Վիգեն Չիտեչյանն ազատվել է Ֆրանսիայի Հանրապետությունում, Անդորրայի Իշխանապետությունում և Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Նախագահի մյուս հրամանով Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան է նշանակվել Հասմիկ Տոլմաջյանը։


Հաջորդ հրամանագրով ՀՀ նախագահն Արմեն Մելքոնյանին ազատել է Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։


Սերժ Սարգսյանի հաջորդ հրամանագրով Արմեն Սմբատյանն ազատվել է Հայաuտանի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:


 

Անօդաչուների արտադրությունը ուղղություն է, որում կունենանք առավելություններ. Փախչանյան
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը