26.11.2024
Սերգեյ Շոյգուն և Զաքիր Հասանովը քննարկել են ռազմական համագործակցություն հարցեր
prev Նախորդ նորություն

Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունը թույլ կտան կարգավորել սիրիական ճգնաժամը. Ռուհանի

Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստորագրված համաձայնագիրը մեծ հնարավորություններ են բացում Սիրիայում և Եմենում ճգնաժամերի կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին, փոխանցում է France Presse-ը:

Նրա խոսքով, Սիրիայում և Եմենում հակամարտության կարգավորումը քաղաքական գործընթաց է, որին նպաստելու են Թեհրանի և վեցնյակ միջնորդների միջև ձեռք բերված համաձայնագիրը: Ռուհանին վստահություն է հայտնել, որ Վիեննայում բանակցությունների հաջողությունը թույլ կտա լիցքաթափել իրավիճակը տարածաշրջանում և ստեղծել որակապես այլ միջավայր:

Նա հավելել է, որ վեցնյակի հետ բանակցությունները բարդ էին, սակայն նրանք ցուցադրեցին, որ ամենադժվար, ճգնաժամային իրավիճակները կարելի է հանգուցալուծել դիվանագիտության և համատեղ աշխատանքի շնորհիվ: