26.11.2024
«AJF & Associates, İnc.». 82,9 % կքվեարկի Իլհամ Ալիևի օգտին
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ-ում մտահոգված են ԼՂ շփման գոտում բարդ իրավիճակով. հատուկ որոշում է ընդունվել

Մարտի 29-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը՝ Խոսրով Հարությունյանի նախագահությամբ: Հանձնաժողովը հայկական կողմի առաջարկով որոշում է ընդունել ԼՂ հակամարտության գոտում հավաքական անվտանգության հնարավոր սպառնալիքի մասին:


Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, որոշումը ներկայացվում է ստորեւ.


«Լսելով ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի տեղեկատվությունը վերջին տարիներին հավաքական անվտանգության գոտու հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին՝ հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրության վերաբերյալ եւ կոչ է անում զերծ մնալ ցանկացած հայտարարություններից եւ գործողություններից, որոնք կբերեն տարածաշրջանում լարվածության աճի:


Հանձնաժողովը կրկին հաստատում է ՀԱՊԿ հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ արտահայտված 2017թ. նոյեմբերի 30-ին ընդունված Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) հայտարարությունում եւ միանում է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների աջակցությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների, ինչպես նաեւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա` մասնավորապես կապված ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հետ»: