27.11.2024
«Լրագրողներ առանց սահմանների». «Թուրքիայում ԶԼՄ–ների բազմակարծության ավարտն է»
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ՀՀ–ն կարող է Անդրկովկասում հայտնվել փաստացի բլոկադայի մեջ

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Բորիս Ջերելիևսկին հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Երևանն ու Զանգեզուրը գրավելու մասին հայտարարություններն աննախադեպ էին։

Նա նշել է, որ տարածաշրջանում Ադրբեջանի գլխավոր պաշտպանը Ադրբեջանն է, իսկ ՀՀ–ն ՌԴ–ի դաշնակիցն է։ Ըստ նրա, Ալիևի և ադրբեջանական այլ իշխանավորների սադրիչ հայտարարությունները դժվար թե համաձայնվեցված չլինեն Անկարայի հետ։

Նրա խոսքով, Անկարան ցանկանում է սեղմել մեր ցավոտ տեղին` ղարաբաղյան հակամարտությանը, որպեսզի Մոսկվան ավելի խոսկան դառնա։

«Անդրկովկասում իրավիճակը կարող է իրոք շատ բարդ լինել, քանի որ Վրաստանը նույնպես Թուրքիայի գործընկերն է, իսկ իրավիճակի սրման պարագայում Հայաստանը կարող է հայտնվել փաստացի բլոկադայի մեջ` ունենալով միայն պատուհան Իրանի տարածքով»,–նշել է նա։

Բորիս Ջերելիևսկին հավելել է, որ պատերազմի դեպքում Ռուսաստանը կկատարի իր դաշնակցական պարտականությունները ՀՀ–ի առջև` ագրեսորին խաղաղություն պարտադրելով` հարվածելով Կասպից ծովի ավազանից կամ հյուսիսից` Դաղստանից։