27.11.2024
Փորձագետ. ՀՀ–ն կարող է Անդրկովկասում հայտնվել փաստացի բլոկադայի մեջ
prev Նախորդ նորություն

Հայերը Բաքվի համար անե՞ծք են, թե՞ հարեւան․ Փաշազադեն չի կողմնորոշվում

Հայերը անեծք են մեր գլխին: ԱՊԱ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է  Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն:


Նրա խոսքով, «200 տարիների ընթացքում հայերը ցեղասպանություններ են իրականացրել ադրբեջանցիների դեմ ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ սեպարատիստ ուժերի աջակցությամբ»:


Փաշազադեն, որ ամիսներ առաջ Մոսկվայում խաղաղասիրական ոճով խոսում էր հայ եւ ադրվբեջանցի երիտասարդներին որպես հարեւաններ դաստիարակելու անհրաժեշտության մասին, այս անգամ նաև ավելացրել է, որ հայերը մտադիր են շարունակել ղարաբաղյան հակամարտությունը՝ տեղափոխելով այն կրոնական հարթություն:


Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերի 8-ին ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ կայացած հանդիպմանը Ալահշուքյուր Փաշազադեն այլ հայտարարություններով հանդես եկավ:


Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մեջ մասնավորապես ասված էր, որ հակամարտող կողմերի երիտասարդները պետք է դաստիարակվեն որպես հարևաններ:


«Համոզված ենք, որ տարաձայնությունները կարելի է հաղթահարել՝ հենվելով բարիդրացիության սկզբունքների և ավանդական կրոնների կողմից քարոզվող բարոյական արժեքների ՝ բարության, մերձավորի նկատմամբ սիրո, փոխադարձ ներողամտության և բարեգթության վրա»: