28.11.2024
ՄԻԵԴ-ի վճռով Հայաստանը 12.200 եվրո փոխհատուցում կվճարի Վարդան Թեյմուրազյանին
prev Նախորդ նորություն

Հայերն ու հյուսիսկորեացիներն Թուրքիայում անշարժ գույք գնելու իրավունք չունեն

Թուրքական իշխանությունները երկրում բնակարանաշինությանն աջակցելու եւ երկիր օտարերկրյա գումարներ ներգրավելու նպատակով իջեցրել են անշարժ գույք գնելու դիմաց քաղաքացիություն տրամադրելու կարգը։

Թուրքական Diken-ի փոխանցմամբ՝ 2018-ի մայիսից Թուրքիայում նոր օրենք է գործելու, որի համաձայն 300 հազար դոլար արժողությամբ անշարժ գույք գնող օտարերկրացին առանց որեւէ պայմանների քաղաքացիություն կարող է ստանալ։ Նախկինում քաղաքացիություն տրվում էր 1 մլն դոլար եւ ավելի գնով անշարժ գույք գնողին, սակայն իշխանությունները նկատել են, որ հիմնական վաճառվող անշարժ գույքի տատանվում է 300 հազար դոլարի սահմաններում։

Նշվում է, որ իշխանություններն այս քայլին են գնում, քանի որ երկրում նվազում են բնակարանների վաճառքի տեմպերը։ Սակայն Թուրքիայում Հայաստանի եւ Հյուսիսային Կորեայի քաղաքացիները չեն կարող բնակարան կամ այլ անշարժ գույք գնել։