28.11.2024
Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա
prev Նախորդ նորություն

ՄԻԵԴ-ի վճռով Հայաստանը 12.200 եվրո փոխհատուցում կվճարի Վարդան Թեյմուրազյանին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է «Թեյմուրազյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով Հայաստանը 12.200 եվրո փոխհատուցում կվճարի դիմումատու Վարդան Թեյմուրազյանին, հայտնում է «Ազատություն»-ը:


2005-ին Թեյմուրազյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցների վրա հարձակում գործելու մեղադրանքով, նա երկու ամսով կալանավորվել է, այնուհետև արդարացվել, երբ պարզվել է, որ ընդհակառակը՝ ոստիկաններն են բռնություն գործադրել Թեյմուրազյանի նկատմամբ: Դիմումատուն պատասխան հայց է ներկայացրել ոստիկանների դեմ, սակայն հայցը չի բավարարվել:


Եվրոպական դատարանը գտել է, որ Հայաստանի իշխանությունները չեն ապահովել դիմումատուի՝ ներպետական իշխանությունների առջև արդյունավետ միջոցների և փոխհատուցում ստանալու իրավունքը: