19.04.2025
Հայաստանը ՌԴ-ից 3,5 մլն դոլարի ռադիոկայանների խոշոր խմբաքանակ է ձեռք բերել
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը Հայաստանին ֆինանսական աջակցություն չի ցուցաբերի, Վրաստանին կտա $105 մլն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկրի բյուջեի ծախսերի մասով նախագծի փաստաթուղթը, որով Հայաստանի համար ֆինանսական աջակցություն չի նախատեսվում:


Հարևան Վրաստանը Միացյալ Նահանագներից $105 մլն-ի ֆինանսական աջակցություն կստանա: Ուկրաինային տրվող օգնությունը կկազմի $421 մլն, հայտնում է PanARMENIAN.Net-ը:


Նշվում է , որ փաստաթուղթը միտված է աջակցելու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրած արևելաեվրոպական երկրներին՝ «նվազեցնելու համար դրանց խոցելիությունը ՌԴ-ի քաղաքական և տնտեսական ճնշումների նկատմամբ»:


Ավելի վաղ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի 36 անդամ միացել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի՝ 2019 թվականին Արցախին և ՀՀ -ին $70 մլն-ի օգնության փաթեթ տրամադրելու կոչին:


Հանձնախումբը կոչ էր արել նաև ռազմական օգնություն չտրամադրել Ադրբեջանին, և պատժամիջոցներ կիրառել երկրի նկատմամբ:

Խոցվել է ադրբեջանական ԱԹՍ, հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվ կրակել. շաբաթն առաջնագծում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար