20.04.2025
Forbes–ը կազմել է ռուսաստանյան միլիարդատերերի վարկանիշային ցուցակը
prev Նախորդ նորություն

Հայաստանը ՌԴ-ից 3,5 մլն դոլարի ռադիոկայանների խոշոր խմբաքանակ է ձեռք բերել

Հայաստանի պաշտպանության նախարարությունը 200 մլն ռուբլու (շուրջ 3,5 մլն դոլար) սարքավորում է գնել Յարոսլավյան ռադիոգործարանից: Այս մասին տեղեկացնում է Yarreg.ru կայքը՝ մեջբերելով ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Յակուշևին:


Յակուշևի խոսքով՝ որ 2018-ին ավարտել են ռադիոկայանների ողջ խմբաքանակի մատակարարումը Հայաստանին: Հայաստանը գործարանի հետ ունի ևս երկու պայմանագիր, մեկը՝ շուրջ 1 մլն դոլար արժողությամբ (60 մլն ռուբլի), մյուսը՝ լրացուցիչ 3,5 մլն դոլար (200 մլն ռուբլի): Վերջինս հավանական է իրականացվի «Ռոսօբորոնէքսպորտի» միջոցով, գրում է Ռազմինֆոն:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ձեռք էր բերել կարճալիք հաճախականության Ռ168-100ԿԱԵ և Ռ168-5ԿՆԵ ռադիոկայանների խոշոր խմբաքանակ: Այդ խմբաքանակի մատակարման պայմանագիրը կնքվել էր 2017-ի գարնանը:

ԱՄՆ-ը Հայաստանին ֆինանսական աջակցություն չի ցուցաբերի, Վրաստանին կտա $105 մլն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար