22.04.2025
Երևանը ռուսաստանցիների՝ երեխաների հետ ուղևորությունների ԱՊՀ երկրների առաջին 3-յակում է
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի զորավարժությունների ընթացքում փորձարկվել են պաշտպանական գծերի ճեղքման գործողություններ

Ադրբեջանում կայացած զորավարժությունները մաշտաբային էին` դրանց ընթացքում փորձարկվել են հարձակողական և պաշտպանողական մարտեր։

Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը հայտարարել է, որ զորավարժությունների ընթացքում փորձարկվել են պաշտպանական գծերի ճեղքման ու սեփական դիրքերի պաշտպանության գործողություններ`մարտականին առավել մոտեցված պայմաններում։

Ըստ նրա, կարևոր հանգամանք էր, որ զորավարժություններին մասնակցել է նաև օդուժն` առաջին անգամ զորավարժություններին մասնացկել են Ми-35 ուղղաթիռների անձնակազմերը։

Նա հավելել է, որ զորավարժությունների ընթացքում օգտագործվել են նոր սերնդի զինատեսակներ`անօդաչուներ, այդ թվում հարվածային։

Ադրբեջանում ՌԴ դեսպանի հարցը կքննարկվի Պուտին-Ալիև հանդիպմանը. աղբյուր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան