24.11.2024
Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամիս ազատազրկման
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանը Սիլիկոնյան հովտում խոսել է Հայաստանի արագ զարգացող ՏՏ ոլորտի մասին

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Սիլիկոնյան հովտում /ԱՄՆ/ հանդիպում է ունեցել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 100 գործարարների ու մասնագետների հետ:


Զրույցն ընթացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման միտումների ու մարտահրավերների շուրջ:


Արմեն Սարգսյանը ներկայացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի մեծ հաջողությունները, նաև նշել է, որ ոլորտը շատ արագ է զարգանում ու փոփոխվում, հետևաբար մենք պետք է ձգտենք կատարելագործման ու ավելի մրցունակ լինենք։ Նրա խոսքով, Հայաստանում առկա է հսկայական ներուժ, որի ճիշտ ուղղորդումը կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանն ու ներդրումների ներգրավմանը:


Սիլիկոնյան հովտի երիտասարդ ծրագրավորողների հետ Արմեն Սարգսյանը խոսել է նաև Հայաստանի զարգացման հեռանկարների վերաբերյալ, ներկայացրել երկրի ապագայի իր տեսլականը:


Նորընտիր նախագահն այցելել է նաև Սինոփսիս ընկերություն և ծանոթացել Սինոփսիսի գործունեությանն ու գրանցած հաջողություններին: