23.11.2024
ՀՀ-Վրաստան նոր բարձրավոլտ գծի շինարարությունը կիրականացվի փուլերով
prev Նախորդ նորություն

Նպաստների և թոշակների արգելադրման, բռնագանձման սահմանափակումները կպահպանվեն․ վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է կենսաթոշակի և պետական նպաստների արգելադրման ընթացակարգերի խախտումներին և հանձնարարական իջեցրել:


«Գործող օրենսդրական կարգավորումները սահմանում են առանձհատկություններ՝ պետական կենսաթոշակի, նպաստների արգելանքի և բռնագանձման կիրառման դեպքերում։ Մասնավորապես՝ կենսաթոշակի վրա արգելանք կարող է դրվել գումարի միայն 30 տոկոսի չափով, իսկ պետական նպաստների վրա արգելանք, բռնագանձում առհասարակ չի կարող կիրառվել։ Միաժամանակ գործնականում արձանագրվել են նշված օրենսդրական պահանջների խախտման մի շարք դեպքեր, ինչը պայմանավորված է նաև տեխնիկական դժվարություններով, այդ թվում՝ կենսաթոշակային համակարգի տվյալների էլեկտրոնային շտեմարանի՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը հասանելիության բացակայությամբ»,- նշել է կառավարության ղեկավարը։

Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին, «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին և առաջարկել Կենտրոնական բանկի նախագահին 2-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ գործնականում պետական կենսաթոշակի, նպաստների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ վճարների արգելադրման, բռնագանձման օրենքով սահմանված սահմանափակումների և ընթացակարգերի լիարժեք պահպանելու վերաբերյալ, այդ թվում՝ քննարկելով թվային գործիքների ներդրման և լուծումների նախատեսման հարցերը։