23.11.2024
Նպաստների և թոշակների արգելադրման, բռնագանձման սահմանափակումները կպահպանվեն․ վարչապետ
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ Արցախի իշխանություններին այնպես չեն ընդունում ՌԴ-ում, ինչպես ԱՄՆ-ում

Ինչո՞ւ Արցախի իշխանություններին այնպես չեն ընդունում Ռուսաստանում, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով՝ ԱՄՆ-ն այդ տեսակետից իր ուրույն մոտեցումն ունի, որն արտահայտվում է այն հանգամանքով, որ Արցախին իրենց կողմից համապատասխան օգնություն է հատկացվում, որը բյուջեով է հաստատվում:


«Այդ տեսակետից ԱՄՆ-ն առանձնահատուկ է, ինչը նշանակում է, որ ընդհանուր առմամբ շատ ավելի բազմաշերտ, բազմազան մոտեցում ունի արտաքին հարաբերություններում, ինչը պայմանավորված է նաեւ Կոնգրեսի ինքնուրույնությամբ, որ Կոնգրեսում կարող են այնպիսի մտքեր արտահայտել, որոնք շատ հաճախ չեն համընկնում Սպիտակ տան հետ, եւ ինչ-որ չափով ազդել քաղաքականության վրա: Այդ առումով ԱՄՆ-ն ավելի ճկուն է»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Քոչարյանը:


Նախօրեին Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում: Շավարշ Քոչարյանի խոսքով, Արցախը դե ֆակտո անկախ պետություն է, վարում է իր արտաքին քաղաքականությունը, որը բնական է՝ սահամանափակ է, քանի դեռ չկա միջազգային ճանաչում: Բայց այցը, անշուշտ, չափազանց կարեւոր է: Իսկ Ադրբեջանի արձագանքը սպասելի.


«Բնական է, որ պետք է բողոքեր, բա ի՞նչ պետք է աներ»,- Ադրբեջանի կողմից բողոքի նոտա հղելու մասով ասել է փոխարտգործնախարարը:


 


Հիշեցնենք, Բակո Սահակյանի այցը ԱՄՆ նյարդայնացրել է Ադրբեջանի իշխանություններին: Օրերս այդ երկրում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան կանչվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել Արցախի նախագահի՝ Վաշինգտոն այցի առնչությամբ: