Ադրբեջանի ԶՈւ զորավարժություններն անցկացվում են նոր զինատեսակների փորձարկման համար
Ադրբեջանական բանակի զորավարժությունները պլանավորվում են մեկ տարի առաջ, իսկ կոնկրետ ժամկետները, բնույթն ու ուղղությունն որոշվում են տարածաշրջանում ստեղծված իրավիճակից ելնելով։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ազադ Իսազադեն։
Նա նշել է, որ զորավարժությունների ընթացքում փորձարկվելու են նոր զինատեսակներ։ Ըստ նրա, զորավարժություններին փորձակվելու են հարվածային անօդաչուներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և այլ նորագույն տեխնիկան։
Մեկ այլ ռազմական փորձագետ Թելման Աբիլովը հայտարարել է, որ զորավարժություններն անցկացվում են ադրբեջանական բանակում նոր զինատեսակների փորձարկման համար։ Խոսքը գնում է զրահատեխնիկայի, հրետանային համալիրների, այնպես էլ գերճշգրիտ զենքերի մասին։
Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը նշել է, որ զորավարժություններին կարող ենք տեսնել ադրբեջանական արտադրության Marauder զրահամեքենաներ, անօդաչուներ, որոնք գնվել են Իսրայելում ու արտադրվել Ադրբեջանում։
Նա հավելել է, որ զորավարժություններն անցկացվում են Ղարաբաղի ռելիեֆին մոտեցված պայմաններում։