23.04.2025
Իրանական ներդրումներն Ադրբեջանում կազմել են 3,1 միլիարդ դոլար
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Ուզբեկստանը գազ է արտահանելու

Ուզբեկստանը հետաքրքրված է իր գազը Հարավային գազային միջանցքով տարանցմամբ, քանի որ դա էներգառեսուրսների արտահանման դիվերսիֆիկացիայի հնարավորություն է։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ֆարհադ Տոլիպովը։

Նա նշել է, որ Ուզբեկստանը իր գազն արտահանում է Չինաստան չորս գազամուղներով։ Բացի այդ, ՌԴ–ն գազ է գնում Ուզբեկստանից` մինչև 2016 թվականը տարեկան 6.5 միլիարդ խմ, իսկ այս տարվանից միայն չորս միլիարդ խմ գազ։

Ըստ նրա, Տաշքենտը հետաքրքրված է գազի ավելցուկը դեպի Արևմուտք արտահանմամբ։ Դեռ 1990–ականներին Ուզբեկստանը քննարկում էր իր էներգակիրներն Ադրբեջանի տարածքով արտահանելով, այդ թվում Բաքու–Թբիլիսի–Ջեյհանին միանալու տեսքով։

Նա նշել է, որ կապ չունի թե ինչպես է իրականացվելու արտահանումը`հեղուկ վիճակով տանկերներով, թե Կասպից ծովի հատակով` Ուզբեկստանը հետաքրքրված է Ադրբեջանի տարածքով դեպի եվրոպական շուկաներ էներգակիրների արտահանմամբ։

Ադրբեջանի ԶՈւ զորավարժություններն անցկացվում են նոր զինատեսակների փորձարկման համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան