23.04.2025
Ադրբեջանական  զորքերն իրականացնում են գիշերային տեղաբաշխում
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Էրդողանը չի կարողանա ապահովել ցանկալի արդյունքներ ընտրություններում

Նախկին նախագահ Աբդուլահ Գյուլի խորհրդական, փորձագետ Ահմետ Թաքանը հայտարարել է, որ Էրդողանը չի կարողանա ապահովել ցանկալի արդյունքներ ընտրություններում։

Ըստ նրա, Էրդողանն ունի 45% ձայն, նրա կուսակցությունը`40%, անգամ ազգայնականների հետ միությունը չի ապահովելու նրանց «50% + 1 ձայն» առաջիկա նախագահական ընտրություններում։ Նա նշել է, որ ռազմական գործողությունները Սիրիայում բարձրացրել են Էրդողանի վարկանիշը, սակայն դա քիչ է։

Փորձագետը նշել է, որ որոշակի բարեփոխումներ կիրականացվեն տնտեսության և հարկային համակարգերում։

Նա հավելել է, որ Էրդողանն անցկացնելու է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, քանի որ ինչքան անցնում է ժամանակը, այնքան նրա շանսերը քիչ են։

Ի՞նչ զինատեսակներ են ձեռք բերել Հայաստանն ու Ադրբեջանը վերջին երկու տարում. SIPRI
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար