23.11.2024
Էրդողանի կուսակիցները փորձեցին մեզ հետ ինքնադատաստան տեսնել. Փայլան
prev Նախորդ նորություն

Ավելի քան 573 մլն դոլար․ 2017 թ-ին կտրուկ աճել է շահումով խաղերի ու բուքմեքերների հասույթը

2017 թվականի հունվար-դեկտեմբերին շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեության ընդհանուր հասույթը կազմել է 275.9 մլրդ դրամ կամ 573 մլն դոլար։  


Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեությունը ապահովել է ծառայությունների ընդհանուր ծավալի 19%-ը։ 2016 թվականի համեմատ՝ այս ոլորտի հասույթը աճել է 22.5%-ով, գրում է b4b․am-ը։


Այդ թվում՝ խաղատների գործունեությունից ստացված հասույթը նվազել է 4.9%-ով և կազմել 66.3 մլրդ դրամ։


Իսկ վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեքերական գործունեության կազմակերպումից ստացված հասույթը աճել է 34.9%-ով և կազմել 208.9 մլրդ դրամ։


Դրամական շահումով խաղային ավտոմատների շրջանառությունը անհամեմատ ավելի քիչ է՝ 679.4 մլն դրամ և նախորդ տարվա համեմատ աճել է 1.7%-ով։