30.04.2025
Մամուլ. կուլիսային պատերազմներ Սահմանադրական դատարանում
prev Նախորդ նորություն

Էրդողանի կուսակիցները փորձեցին մեզ հետ ինքնադատաստան տեսնել. Փայլան

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության պատգամավորները հարձակվել են Կարո Փայլանի վրա: Այդ մասին Փայլանը գրել է Twitter-ի իր էջում. հարձակման մասին։

«Երեկ AKP-ի պատագամավորները խորհրդարանում փորձեցին մեր հետ ինքնադատաստան տեսնել։ Իրենց բարբարոսություններն ամեն տեղ ցույց են տալիս։ Ֆաշիստների դեմ ամեն տեղ դիմադրություն ենք ցույց տալու։ Եւ իհարկե հաղթելու ենք»,- գրել է Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատագամավոր։

Թուրքիայի խորհրդարանում քրդական կուսակցության պատգամավորները մեղադրել են իշխանություններին Աֆրինում էթնիկ զտումների համար, արդյունքում Էրդողանի կուսակիցները հարձակվել են քրդական կուսակցության պատգամավորների վրա։


 

Ավելի քան 573 մլն դոլար․ 2017 թ-ին կտրուկ աճել է շահումով խաղերի ու բուքմեքերների հասույթը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով