Քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հարցը Թուրքիան չի գնա ՀՀ–ի հետ մերձեցման. քաղաքագետ
Արդի Թուրքիայի ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Ամուր Գաջիևը հայտարարել է, որ Թուրքիայի ու ՀՀ–ի միջև արձանագրությունները 2009թ.–ին ստորագրվել են ԵՄ–ի ու ԱՄՆ–ի ճնշման տակ, փոխանցում է moscow-baku.ru–ն։
Նա նշել է, որ այդ ժամանակ Թուրքիան ձգտնում էր անդամակցել ԵՄ–ին ու Դավութօղլուի «Զրո խնդիր հարևանների հետ» ռազմավարության շրջանակներում ԱՆկարան ակտիվորեն փորձում էր հարաբերություններ կարգավորել ՀՀ–ի, Կիպրոսի, Հունաստանի հետ։
Ըստ նրա, այժ,մ Թուրքիայի վերաբերմունքն ԵՄ–ի հանդեպ փոխվել է ու Անկարան կենտրոնացած է Մերձավոր Արևելքի`Սիրիայի ու Իրաքի վրա։ Թուրքիան այժմ ՀՀ–ի համար «ժամանակ չունի»։ Նրա խոսքով, արձանագրությունները չէին կարող կյանքի կոչվել, քանի որ առկա է ղարաբաղյան հակամարտությունը։ Արդրբեջանը Թուրքիայի համար եղբայրական պետություն է`Թուրքիան չէր ստորագրի ՀՀ–ի հետ արձանագրությունները`հարվածելով Ադրբեջանի շահերին։
Նա հավելել է, որ ՀՀ–ի համար ավելի ձեռնտու էին այդ արձանագրությունները, քանի որ Թուրքայի հետ դիվանագիտական կապերի հաստատումն ու սահմանների բացումը թույլ կտար ՀՀ–ին ներգրավել տարածաշրջանային նախագծերին։