24.11.2024
Իրանը եւ Չինաստանը երկաթուղու շինարարության մասին համաձայնագիր են ստորագրել
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ում քննարկվել է «Հազարամյակի մարտահրավերներ»-ի հետ ՀՀ-ի համագործակցության հեռանկարը

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներն Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ներկայացուցիչների հետ:


Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները քննարկել են «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» եւ Հայաստանի միջեւ համագործակցության հեռանկարները, Հայաստանում գործող իրավիճակին, ինչպես նաեւ՝ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր:


Միեւնույն ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանում վերջերս տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ անցմանը խորհրդարանական կառավարման համակարգին, ինչպես նաեւ` Հայաստան-Եվրոպական միություն համաձայնագրին:


Հիշեցնենք, որ Հայաստանը նախկինում «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» ծրագրի շահառու երկրների ցանկում էր, սակայն 2008թ.-ի մարտիմեկյան հայտնի իրադարձություններից հետո ԱՄՆ-ը կասեցրեց այս ծրագիրը Հայաստանում։


Միեւնույն ժամանակ, որոշա ԱՄՆ կոնգրեսականներ լոբբինգ են անում ՀՀ-ում ծրագրի վերագործարկման համար: Այս ուղղությամբ բավականին ակտիրվորեն աշխատում է կոնգրեսական Ադամ Շիֆը եւ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: Նպատակն է, որ «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ն Հայաստանի դպրոցներում գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի դրամաշնորհային ծրագրեր իրականացնի:


Ադամ Շիֆը անցյալ տարի նաեւ հայտարարել էր, որ կորպորացիայի կողմից Հայաստանում 2006թ.-ից իրականացված գյուղական տարածքների զարգացման 170 մլն դոլար արժողությամբ ծրագիրը եղել է շատ հաջող կապիտալ ներդրում, որպեսզի կրճատվի աղքատությունը գյուղական շրջաններում:


Ըստ նրա՝ եկել է նոր պայմանագրի ժամանակը՝ ուղղված կրթությանը, որպեսզի Միացյալ Նահանգները օգնի Հայաստանին անելու հաջորդ քայլը տնտեսական կայուն աճի և միջին խավի զարգացման ուղղությամբ: