24.11.2024
Եվրախորհրդարանը որոշել է Ադրբեջան եւ Ռուսաստան դիտորդներ չուղարկել
prev Նախորդ նորություն

Իրանը եւ Չինաստանը երկաթուղու շինարարության մասին համաձայնագիր են ստորագրել

Իրանը չինական ընկերության հետ երկաթուղու կառուցման մասին համաձայնագիր է ստորագրել, որը Բուշեր նավահանգստը կկապի երկրի երկաթուղային ցանցի հետ:


Այդ մասին հաղորդել է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարարությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 700 միլիոն դոլարի համաձայնագիրը նախատեսում 250 կմ երկարությամբ երկաթուղու շինարարություն, որը կապում է Պարսից ծոցի ափերին գտնվող Բուշեր քաղաքը Շիրազի հետ:


Փոխնախարար Հեյլարա Հադեմին նշել է, որ Շիրազ-Բուշեր երկաթուղու շինարարությունը երկրի երկաթուղային հաղորդակցության ոլորտում յոթ առաջնահերթ նախագծերից է:


Այս նախագծի իրականացման դեպքում Բուշերը Շիրազի հետ կարող է կապվել Կասպից ծովի նավահանգիստների միջոցով, միեւնույն ժամանակ Իրանում կա ճյուղավորված երկաթուղային ցանց, որը Պարսից ծոցի մյուս նավահանգիստները կապում է Կասպից ծովի հետ: