Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10%-ով․ վարչապետ
2018թ. հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 10.2 %֊ով՝ կազմելով 198 816 դրամ:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ «Պետական հատվածում աճը կազմել է 7.1%, իսկ մասնավոր հատվածում՝ 11.3%»,- նշել է վարչապետը։ Կարապետյանը նաեւ ներկայացրել է ցուցանիշների գրաֆիկական պատկերը։
Ավելի վաղ Ազգային վիչակագրական ծառայությունը հրապարակվել էր 2018 թվականի հունվարին Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճի ցուցանիշները։ Ըստ այդմ այս տարվա հունվարին տնտեսական ակտիվությունն աճել է 10.2%-ով։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից, որտեղ ներկայացված են հունվար ամսվա նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։
Տնտեսական բոլոր ցուցանիշները, բացառությամբ գյուղատնտեսության, երկնիշ աճ են գրանցել։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13.9%-ով, ծառայությունները՝ 15.2%-ով, ներքին առևտրաշրջանառությունը՝ 17.3%-ով, շինարարության ոլորտը՝ 19.7%-ով։
Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նախորդ տարվա հունվարի նկատմամբ նվազել է 0.4%-ով և կազմել 17.5 մլրդ դրամ։