24.11.2024
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10%-ով․ վարչապետ
prev Նախորդ նորություն

Էստոնայում հայ եւ վրացի դիվանագետները կռվե՞լ են. Sputnik-ը հաղորդել է, դեսպանը՝ հերքել

Էստոնիայում ֆուտբոլային բարեգործական խաղի ժամանակ ՀՀ-ի եւ Վրաստանի դիվանագետները կռվի չեն բռնվել: Սույն ապատեղեկատվությունը տարածվեց նաև հայկական, վրացական, և բնկանաբար ադրբեջանական մեդիա դաշտերում։ Այս մասին հայտնում է Էստոնիայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը:


Ավելի վաղ Sputnik Estonia-ն տարածել է տեղեկատվություն, որ Էստոնիայում անցկացվող «Դիվանագետի գավաթ» (Diplomat Cup) ամենամյա բարեգործական ֆուտբոլային մրցաշարի ընթացքում «վրացի և հայ դիվանագետները գրեթե կռվի են բռնվել»։


Դեսպանի հայտարարության մեջ ասված է. «Թույլ տվեք նշել, որ նախ որևէ հայ դիվանագետ չի մասնակցել տվյալ խաղին։ Թեև մրցաշարը կրում է «Դիվանագետի գավաթ» հրապուրիչ անվանումը, բայց մասնակցող թմերը հիմնականում բաղկացած են լինում տեղի համայնքների ներկայացուցիչներից։ Նշված խաղին մասնակցել է մեր սիրելի էստոնահայ համայնքի ներկայացուցիչներից բաղկացած թիմը /որն, ի դեպ նախորդ տարվա չեմպիոնն է/։ Իսկ մեր բարեկամ Վրաստանի թմում եղել է ընդամենը մեկ դիվանագետ։ Տեղի ունեցածն էլ ֆուտբոլում շատ հաճախ հանդիպող լեզվակռիվ է եղել, որը շատ արագ հղկվել է»։


Հետևաբար, նշում է դեսպանը, Էստոնիայում հայ և վրացի դիվանագետները որևէ ֆուտբոլային առնչություն չեն ունեցել։


Ըստ Sputnik Estonia-ի, Էստոնիայում տեղի է ունեցել ամենամյա բարեգործական ֆուտբոլային Diplomat Cup մրցաշարը։ Հաղթող է ճանաչվել Վրաստանի դեսպանատան թիմը, որն եզափակիչում հաղթել է Հայաստանի իր գործընկերներին։


Խաղի ընթացքում գրանցվել է միջադեպ, երբ ՀՀ–ի խաղացողի նկատմամբ կոպիտ խախտում թույլ տվեցին, ինչից հետո դաշտ են դուրս եկել երկու թիմերի երկրպագուները։ Երկու կարմիր քարտերը հանդարտեցրել են կրքերը։ Խաղի ելքը որոշվել է հետխաղյա տասնմեկ մետրանոցներով, որի ընթացքում էլ հաղթել է Վրաստանի թիմը։