24.11.2024
Քաղաքապետարանը կփակի՞ ավագանու նիստերը լրագրողների առջեւ. ԵԾ-ի ակցիայի պատասխանը
prev Նախորդ նորություն

Ավազակային հարձակում Երևանում. հանցագործները հափշտակել են 8 մլն դրամ

Այսօր ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում 2 դիմակավորված անձ ներս են մտել Բաղրամյան պողոտա 56 հասցեում գործող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ համար 4 մասնաճյուղ և այնտեղից հափշտակել մոտ 8 մլն դրամ: 


Այս պահին տեղում աշխատում են իրավապահները:


Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի175 հոդվածի 3-րդ մասի 1 կետի հատկանիշներով: Բանկի աշխատակիցները նշում էին, որ դիմակավորվածները եղել են զինված: 


VERELQ-ի տեղեկություններով, զինված անձինք բանկից շուրջ 8 միլիոն դրամ են հափշտակել։ Նրանք եղել են երկուսը:


Նշվում է, որ տուժածներ չկան: