24.11.2024
IPM. Վրաստանի քաղաքացիները ցանկանում են աշխատել ԱՄՆ–ում, հայերը` ՌԴ–ում
prev Նախորդ նորություն

Մենք հարկադիր կատարողին չենք ընդունում. Փայլանը ընդվզում է Աթեշյանի դեմ, Բեկչյանը հեռացավ

Պետությունը պատրիարքարանում հարկադիր կատարողին նշանակելու համար սովորելու արժանի ինտրիգներ է իրականացրել, բայց մենք դա չենք ընդունում: Այս մասին Twitter–ի էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը՝ նկատի ունենալով արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին:


Հիշեցնենք, ստամբուլահայությունն ընդվզել է թուրք իշխանությունների կողմից արքեպիսկոպոս Աթեշյանին փոխպատրիարք վերանշանակելու անօրինական քայլի դեմ։ Արդյունքում թուրքական իշխանությունները Աթեշյանին վերանշանակեցին փոխպատրիարքի պաշտոնում, իսկ եկեղեցու բոլոր կանոններով ընտրված պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Բեքչյանին ստիպեցին հրաժարական տալ ու հեռանալ երկրից։


«Պետությունը պատրիարքարանում հարկադիր կատարողին նշանակելու համար սովորելու արժանի ինտրիգներ իրականացրեց։ Բանց մենք հարկադիր կատարողին չենք ընդունում։ Ցանկանում ենք նոր պատրիարք ընտրել»,- գրել է նա։


Նշենք, որ Ստամբուլի հայ համայնքը նախօրեին հրաժեշտ է տվել Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնաթող տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին, որը վերադարձել է Գերմանիա:


Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը


Թե ինչու է Թուրքիայի հայ համայնքը պայքարում Աթեշյանի դեմ, որին անթաքույց սատարում են Թուրքիայի իշխանությունները՝ ի դեմս նախագահ Էրդողանի, հայտնի է: Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008 թվականից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված էր ոչ թե համայնքի, այլ պետության կողմից: 2017 թվականի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն, որի ժամանակ ձայների մեծամասնությամբ ընտրվել է Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, սակայն տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից: Սակայն մայիսի 24-ին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական էր տվել:


2016-ի հունիսի 2-ին, երբ Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, Աթեշյանը նամակով դիմել էր Ռէջեփ  Էրդողանին, որում տեղեկացրել էր, թե՝ «Ձերդ գերազանցություն, հայ ազգը օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմից: Բանաձեւի ընդունումը հայ ազգի մոտ խորը վիշտ է առաջացրել»: Սա բուռն քննադատությունների և բողոքի ալիք էր բարձրացրել, անգամ ԱԺ պատգամավորները հայտարարություններով հանդես եկան, որում դատապարտեցին Աթեշյանին: Այդ պահից սկսած թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում նրա հրաժարականի պահանջը հասունացավ: