Եվրոպական հանձնաժողովը Թուրքիայից պահանջել է հարգել ԵՄ երկրների ինքնավարությունը
Եվրոպական հանձնաժողովը ուշի ուշով հետևում է Էգեյան ծովում ծագած լարվածության զարգացմանը. թուրքական ռազմածովային ուժերի նավերը խոչընդոտում են Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում տեղակայված լողացող կայանում հորատման աշխատանքներ կատարելուն: Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը:
«Մենք վերահաստատում ենք, որ Թուրքիան պետք է իրականացնի բարիդրացիական հարաբերություններին առնչվող իր պարտականությունները և խուսափի Եվրոպական միության անդամ երկրների հետ որևէ միջադեպից: Մենք կցանկանայինք ընդգծել անդամ երկրների` իրենց տարածքաների, այդ թվում` ծովային և օդային գոտիների նկատմամբ ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը: Պետք է խուսափել նաև այնպիսի բացասական հայտարարություններից, որոնք վնասում են բարիդրացիական հարաբերություններին»,- նշել է Մարգարիտիս Սխինասը:
Ավելի վաղ նույն օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջազգային նավթային ընկերություններին նախազգուշացում է արել` կանխելու Կիպրոսի կայաններում աշխատանքներ կատարելը:
«Մի մտածեք, թե Կիպրոսի ափերին գազի որոնման ձեր օպորտունիստական փորձերը մեր աչքից կվրիպեն: Մենք Կիպրոսի սահմանը հատող բոլոր բոլորին նախազգուշացնում են` սխալ որոշումներ չկայացնեք»,- հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: