22.04.2025
Եվրոպական հանձնաժողովը Թուրքիայից պահանջել է հարգել ԵՄ երկրների ինքնավարությունը
prev Նախորդ նորություն

Լուկաշենկոն հորդորել է ՀԱՊԿ-ի երկրներին՝ համատեղ արդիականացնել բանակները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներին անհրաժեշտ է բանակների արդիականացման համատեղ աշխատանք կատարել։

«Եթե խոսենք ընդհանուր առմամբ, մենք ՀԱՊԿ-ում շատ լրջորեն թերագնահատում ենք այն իրադրության վտանգը, որն ստեղծվում է: Ռուսաստանը ինքն իր համար արդիականացնում է զինված ուժերը: Մենք մյուս անդամների հետ միասին փորձում ենք զինվել, արդիականանալ եւ այլն: Յուրաքանչյուրն ինքնուրույն»,- հայտարարել է Լուկաշենկոն երկրի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:


Դրա հետ մեկտեղ, Բելառուսի նախագահի կարծիքով, Ռուսաստանը կարող է կարեւոր դեր խաղալ ՀԱՊԿ-ի երկրների զինված ուժերի արդիականացման գործընթացում:

Ի տարբերություն Ադրբեջանի՝ մենք չէինք մոռացել, թե ինչու ենք մեկնել Թբիլիսի. Աշոտյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան