22.04.2025
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի պատգամավորների հետ
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ անդամ ՀՀ-ն կամուրջ է և ոչ թե բաժանարար գիծ գերտերությունների շահերի համար. Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հանդիպել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆելիքս Հեթի հետ:


Հանդիպմանը ներկա է եղել նաեւ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Եվրոպայում խաղաղության եւ համագործակցության գրասենյակի գիտաշխատող Ալեքսանդրա Վասիլեւան:


Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, վերջերս ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ կարեւորելով դրա ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական համագործակցությանը նպաստող դերը:


Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Եվրոպական միության հետ Հայաստանի գործընկերային հարաբերությունների համապարփակ զարգացման հանձնառությանը, նշել է, որ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Հայաստանը պատրաստ է դառնալ կամուրջ եւ ոչ թե բաժանարար գիծ գերտերությունների շահերի համադրման համար:

Ստեփանակերտի կենտրոնական զինհոսպիտալում 19-ամյա զինծառայող է մահացել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան