Էներգետիկայի նախարարն ընդունել է Moody`s Investors Services փոխնախագահին
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդունել է Moody`s Investors Services միջազգային վարկանիշային կազմակերպության նախագահի տեղակալ Մարտին Փեթչի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է մեր երկրի սուվերեն վարկանիշի հերթական վերանայման գործընթացի շրջանակներում:
Աշոտ Մանուկյանը բարձր է գնահատել կազմակերպության առաքելությունն ու առկա փոխգործակցությունը, հյուրերի խնդրանքով ներկայացրել էներգետիկայի, հանքարդյունաբերության ոլորտներում իրականացվող բարեփոխումները, զարգացման հիմնական ցուցանիշներն ու հեռանկարները:
Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է հանքարդյունաբերության ոլորտում իրականցված աշխատանքներին, մասնավորապես՝ երկրաբանական ֆոնդի թվայնացման և էլեկտրոնային հարթակներում տեղեկատվության հասանելիության ապահովման, փոքր հանքերի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև ներկայացրել ոլորտում իրականացվող օրենսդրական փոփոխություններն ու քաղաքականության առաջնահերթությունները:
Խոսելով տարածաշրջանային ինտեգրման շրջանակներում էլեկտրաէներգետիկական համակարգում նախատեսվող նախագծերի մասին՝ նախարարը նշել է, որ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման նոր բարձրավոլտ գծի կառուցումը և համակցումը Հայաստան-Իրան բարձրավոլտ գծին հնարավորություն կտա Հայաստանը դարձնել էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր Իրանի և Վրաստանի, ապա նաև Ռուսաստանի հետ։
Աշոտ Մանուկյանը զրուցակիցներին է ներկայացրել նաև վերկանագնվող էնեգետիկայի բնագավառում իրականացվող նախագծերը, մասնավորապես՝ «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի և «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրերը:
Հանդիպման ավարտին Մարտին Փեթչը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ ոլորտի բնութագրիչները հանգամանալի ներկայացնելու համար և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել: