20.04.2025
Գյումրիում ապօրինի կերպով պետական նմուշի դիպլոմներ են տրամադրել կաշառքի դիմաց
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանը ՄԹ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարարի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդիրը

Նախօրեին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։


Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ԵՄ կազմից ՄԹ դուրս գալու բանակցություններին, ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին առնչվող հարցեր։


Կողմերը նաև անդրադարձ են կատարել երկկողմ առևտրա-տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը՝ կարևորելով նշված բնագավառում համատեղ նախաձեռնությունները, որոնք կարող են նպաստել Հայաստանում գործարար միջավայրի հետագա բարելավմանն ու ներդրումների ծավալների մեծացմանը։

Հայաստանը՝ տնտեսապես չափավոր ազատ երկիր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար