20.04.2025
Մամուլ․ Մովսես Հակոբյանի ատկատները և ինչո՞ւ ասպարեզ նետվեց Սարգսյանի մասոն լինելու թեման
prev Նախորդ նորություն

Գյումրիում ապօրինի կերպով պետական նմուշի դիպլոմներ են տրամադրել կաշառքի դիմաց

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում նոր քրեական գործ է հարուցվել «Գյումրու պետական քոլեջ»-ի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ դեպքի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դաատախազության մամուլի ծառայությունից։


ՌԴ բնակիչներ Ի. Ռ.-ն եւ նրա կինը` Ա. Բ.-ն, նախնական համաձայնությամբ, վերջինիս դստերը «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ում ընդունելու, ընթացիկ եւ ավարտական քննություններին դրական գնահատականներ ապահովելու եւ մասնագիտական որակավորման փաստը հավաստող դիպլոմ ստանալու նպատակով 2015-2016 թվականների ուս. տարվա ընթացքում առձեռն եւ բանկային փոխանցումների միջոցով նույն կազմակերպության աշխատակցին եւ արհեստակցական միության նախագահին, որպես կաշառք, մաս-մաս փոխանցել են առանձնապես խոշոր չափերի հասնող` 140.000 ՀՀ դրամ եւ 2100 ԱՄՆ դոլար գումարներ: Վերջինս իր հերթին, օգտագործելով տվյալ կազմակերպությունում ունեցած իր լիազորությունները, նշված անձի օգտին գործողություններ կատարելու նպատակով` ապօրինի պահանջել եւ ստացել է այդ գումարները, որից հետո նույն նպատակով ներկայացրել է եւս 500 ԱՄՆ դոլար գումար ստանալու պահանջ: Արդյունքում ՌԴ-ում բնակվող եւ հայերեն գրավոր լեզվին բավարար չափով չտիրապետող, ուսումնառության տարիներին ՀՀ տարածքից բացակայած անձն ընդունվել է նշված ուսումնական հաստատություն, մասնակցել դասապրոցեսին եւ ստացել դրական քննական գնահատականներ:


Դեպքի կապակցությամբ 2017թ. հոկտեմբերի 16-ին Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որի նախաքննությունը հանձնարարվել էր ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:


2017թ. հոկտեմբերի 24-ին քոլեջի վերոնշյալ աշխատակից Կ.Կ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:


Քրեական գործի նախաքննությամբ, ի թիվս այլնի, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով կամ ծառայողական պարտականությունները շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չկատարելով, մի շարք ուսանողների կողմից դասերին չհաճախելու, ՀՀ տարածքից դուրս գտնվելու պայմաններում` նրանց սահմանված կարգով չեն ազատել քոլեջից: Փոխարենը` հանձնել են մասնագիտական որակավորման փաստը հավաստող պետական նմուշի դիպլոմներ:


Նկատի ունենալով, որ իր դատավարական ղեկավարման ներքո գտնվող քրեական գործի նախաքննությամբ մեղադրյալներին վերագրվող հանցագործություններից բացի ի հայտ են եկել այլ անձանց կողմից կատարված այլ հանցագործության առերեւույթ հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից կայացվել է նշված քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նոր քրեական գործ հարուցելու որոշում: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Արմեն Սարգսյանը ՄԹ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարարի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդիրը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար